Job Description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սպասարկման որակի ապահովման նպատակով բանկի՝ հաճախորդ սպասարկող աշխատակիցնեորի սպասարկման մշտադիտարկում, սպասարկման ստանդարտների մշակում և զարգացում,
- Բանկի մասնաճյուղերի, զանգերի կենտրոնի, թվային հարթակի սպասարկմամբ զբաղվող աշխատակիցների հետ կոմունիկացիայի պահպանում՝ աշխատանքային գործընթացում առաջացած խնդիրների և խոչընդոտների, հաճախորդների կարիքների բացահայտման նպատակով,
- Մասնաճյուղային ցանցի կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման որակի դիտարկում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) և գնահատում բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան,
- Զանգերի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում (հեռախոսազանգ և գրավոր հաղորդակցում) և բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան գնահատում,
- Պրեմիում բանկային ծառայությունների վարչության և կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետների կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման դիտարկում և գնահատում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) բանկի կողմից սահմանաված ստանդարտների համապատասխան,
- Թվային հարթակների միջոցով (IDram և IDBank հավելված, Idbanking հարթակ, բանկի կայք և այլն) մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում,
- Աշխատակիցների և հաճախորդների կողմից ստացված առաջարկությունների/ բողոքների ուսումնասիրություն, դրանց հիման վրա գործընթացների բարելավում,
- Հաճախորդների հետ հեռախոսազանգի միջոցով հետադարձ կապի ապահովում, վերջիններիս մոտ սպասարկման որակի հետ կապված խնդիրների վերհանում, լուծման հնարավոր տարբերակների առաջարկում,
- Կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով առաջարկների կազմում, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում և ներկայացում,
- Սպասարկման հիմնական ցուցանիշների մշտական դիտարկում, հաշվետվությունների կազմում, տվյալների վերլուծություն,
- Սպասարկման որակի բարելավման առաջարկների և իրականացված գործողությունների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում,
- Անմիջական կամ վերադաս ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանողներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդհանուր իմացություն
- Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուներով անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու հմտություն
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/