Job Description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն ՏԱ մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մշակել տեղեկատվական անվտանգության ճարտարապետությունը,
- Բիզնես նպատակներին և օրենսդրական պահանջներին համահունչ տեղեկատվական անվտանգության լուծումների ներդրում,
- Մշակել և թարմացնել տեղեկատվական անվտանգության քաղաքականություններ, ստանդարտներ և այլ ներքին նորմատիվային ակտեր։
- Կատարել ռիսկերի գնահատում, բացահայտել խոցելիությունները, գնահատել սպառնալիքների ներգործությունը,
- Ներկայացնել ռիսկերի նվազեցմանը ուղղված միջոցներ և միջոցառումներ,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության գնահատում և պահանջների մշակում
- Գնահատել նոր և զարգացող անվտանգության տեխնոլոգիաները և առաջարկներ ներկայացնել դրանց կիրառման մասով,
- Մշտապես տեղեկացված լինել տեղեկատվական անվտանգության ոլորտի զարգացումների և առաջընթացի մասին,
- Մշակել նոր համակարգերի ներկայացվող ՏԱ պահանջներ։
- Համագործակցել ՏՏ և բիզնես ստորաբաժանումների հետ՝ դրանց տեղեկատվական անվտանգության կարիքները հասկանալու համար
- Աջակցել շահագրգիռ կողմերին և կոմունիկացնել տեղեկատվական անվտանգության պահանջների մասին,
- Մշակել և ապահովել միջադեպերի արձագանքման պլանների կատարումը,
- Մասնակցել միջադեպերի վերլուծությանը և պատճառների բացահայտմանը, առաջարկել տեղեկատվական անվտանգության միջոցների բարելավում,
- Ապահովել տեղեկատվական անվտանգության ճարտարապետության և լուծումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը
- Մասնակցել տեղեկատվական անվտանգությանը առնչվող աուդիտներրի ընդունման նախախատրասրտմանը և արձագքման պատասխանների մշակմանը
- Մշակել և անցկացնել տեղեկատվական անվտանգության ուսուցման և իրազեկման ծրագրեր,
- Խթանել տեղեկատվական անվտագության մշակույթի զարգացումը
- Մշակել և արդի վիճակում պահպանել տեղեկատվական անվտանգության փաստաթղթեր, ներառյալ՝ դիագրամներ, քաղաքականություններ և այլ ՆԻԱ
- Սահմաված պարբերականությամբ ղեկավարին ներկայացնել տեղեկատվական անվտագուքյան միջոցների արդյունավետության վերաբերյալ հաշվերտվություններ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Մասնագիտական բարձրագույն կրթություն,
- Տեղեկատվական անվտանգության ոլորտում 1-2 տարվա հաստատված փորձ,
- Ոլորտի որակավորման հավաստագրերի առկայություն, ինչպիսիք են՝ CISSP, CISM ,
- Ռուսերեն, Անգլերեն լեզուների իմացություն:
- ՏԱ ստանդարտների իմացություն,
- Տեղեկատվական անվտանգության ռիսկերի գնահատման և Տեղեկատվական անվտանգության միջադեպերի հետաքննության փորձի առկայություն,
- Նորմատիվ ակտեր մշակելու, վերանայելու հմտություններ,
- Հաղորդակցվելու բարձր ունակություն,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- Անալիտիկ ունակություն,
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: